ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում մահացել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերան Ռոզալիա Ասոյանը

Մարտի 28-ին ամերիկյան Կանզաս Սիթի քաղաքում 98 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի դերասանուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Ասոյանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Խոր ափսոսանքով տեղեկացանք Կանզաս Սիթիում Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Խրիստոֆորովնա Ասոյանի մահվան մասին։ Հատկապես ցավալի է, որ նա ընդամենը չորս օր չապրեց մինչև իր հաջորդ՝ 99-ամյակի ծննդյան օրը»,-ասված է հաղորդագրության մեջ։

1942 թվականին 19-ամյա Ռոզալիա Ասոյանն ինքնակամ մեկնել է ռազմաճակատ և պարգևատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա դերասանուհի է դարձել և երկար տարիներ աշխատել է թատրոնում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դերասանուհին արգագաղթել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջ։

Կարդացեք նաև

Back to top button