ԿարևորՄշակույթ

Ամփոփվել են «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության արդյունքները

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությունը: «Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Ջեյն Քեմփիոնը՝ «Շան իշխանությունը» ֆիլմում իր աշխատանքի համար։

Լավագույն դերասան է համարվել Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքան» ֆիլմում դերակատարման համար: Ֆիլմը պատմում է թենիսիստուհիներ Վինուսի և Սերենա Ուիլյամսի հոր կյանքի մասին։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «ԿՈԴԱ (Խուլ ծնողների երեխան)» կինոնկարը: Այն «Օսկարի» է արժանացել նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը ստացել է Ջեսիկա Չեսթեյնը «Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում դերակատարման համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է  ճանաչվել Արիանա Դեբոսը: Այս անվանակարգում մրցանակին հավակնել են նաև Ջեսսի Բաքլին, Ջուդի Դենչը, Քիրստեն Դանսթը։

Երկրորդ պլանի լավագույն դերասանը Թրոյ Կոտզուրն է: Մրցանակի համար պայքարում էին նաև Սիարան Հինդսը, Ջեսի Պլեմոնսը, Քոդի-Սմիթ Մաքֆին և Ջոնաթան Սիմոնսը։

Կանադացի ռեժիսոր Դենիս Վիլնյովի ֆանտաստիկ սագան՝ «Դյունա»-ն ստացել է վեց Օսկար՝ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։

Կարդացեք նաև

Back to top button