
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ է այցելել ուկրաինահայ Աղաբեկյանների ընտանիքը:
Նրանք իրենց անչափահաս երեխայի հետ Կիևից տեղափոխվել են Սլովակիա, ապա վերադարձել Հայաստան: Ուկրաինայից ընտանիքի դուրսբերումը, Սլովակիայում դիմավորումը, կացարանի ապահովումը և հայրենիք վերադարձն իրականացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Սլովակիայի հայ համայնքի համակարգմամբ:
Աղաբեկյանները նմանօրինակ բազմաթիվ ընտանիքներից մեկն են:




