
Ադրբեջանական կողմը նոտա կհղի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը Մոսկվայի Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող իր քաղաքացուն կալաքի տակ վերցնելու գործով, հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
«Մենք հյուպատոսական աջակցություն ենք պահանջելու, դատապարտելով մարդուն, որին կասկածում են սպանություն մեջ: Նրան պաշտպաններ են պետք, անհրաժեշտության դեպքում նաև թարգմանիչ, ամեն ինչ պետք է իրավական դաշտում լինի»,- «Дождь» հեռուստաընկերության եթերում ասել է Ադրբեջանի դեսպանը: Դիվանագետը նշել է, որ եթե Զեյնալովի մասնակցությունը հանցագործությանն ապացուցվի, ապա նա պետք է պատժվի:
Բյուլբյուլօղլին նաև հավելել է, որ կատարվածի մասին տեղեկանալուց անմիջապես հետո Ադրբեջանական դեսպանատունը Մոսկվայի ոստիկանության ղեկավարությանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է հանցագործին գտնելու համար ամեն կերպ աջակցել իրավապահներին: Այդ գործընթացին է կցվել Մոսկվայում գտնվող Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:




