
Ֆեյսբուքի և Ինստագրամի սեփականատերը որոշ երկրների օգտատերերին թույլ կտա բռնության կոչ անել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս զինվորների նկատմամբ, հայտնում է BBC-ն։
Meta-ն ասում է, որ ժամանակավորապես թույլ է տվել որոշ բռնության կոչեր, ինչպիսիք են «մահ ռուս զավթիչներին», ինչը սովորաբար կանոնների խախտում է համարվում:
Այնուամենայնիվ, ընկերությունը վստահեցնում է, որ այն թույլ չի տա բռնության կոչեր ռուս խաղաղ բնակիչների հանդեպ:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Reuters լրատվական գործակալությունը հայտնել է ներքին էլեկտրոնային նամակների մասին։ Դրանք վերաբերել են ընկերության քաղաքականության փոփոխությանը:
Meta-ն հայտնել է, որ ժամանակավոր փոփոխություններ է կատարել, որպեսզի թույլ տա պատերազմից տուժածներին «արտահայտել բռնի տրամադրությունները» զինված ուժերի նկատմամբ:
Փոփոխված քաղաքականության համաձայն՝ որոշ երկրների օգտատերերը, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Լեհաստանի, նաև կկարողանան «կոչ անել սպանել» Ռուսաստանի նախագահ Պուտինին և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին:




