Ռուսական «Աերոֆլոտ» առաջատար ավիափոխադրողը մարտի 8-ից կդադարեցնի արտասահման բոլոր չվերթերը, բացառությամբ Բելառուսի թռիչքների, շաբաթ օրը հայտարարել է ընկերությունը։
Չեղարկված միջազգային չվերթների ուղևորները կարող են դիմել տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցման համար, հայտնել են «Աերոֆլոտ»-ից։
Այն ուղևորները, որոնք կմնան արտերկրում մինչև չվերթերի դադարեցումը, ավիաընկերությունը բոլոր ջանքերը կգործադրի նրանց վերադարձը Ռուսաստան կազմակերպելու համար։
Ռուսաստանի պետական ավիացիոն մարմինը շաբաթ օրը խորհուրդ է տվել օտարերկրյա վարձակալած ինքնաթիռներով ռուսական ավիաընկերություններին մարտի 6-ից դադարեցնել ուղևորների և բեռների արտասահման թռիչքները Ռուսաստանից, իսկ արտերկրից դեպի Ռուսաստան` մարտի 8-ից:




