ԿարևորՄիջազգային

Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր ստորագրել է ԵՄ-ին միանալու պաշտոնական դիմումը, հայտնում է Reuters-ը։

Սանդուն, վարչապետը և խորհրդարանի խոսնակը ստորագրել են փաստաթուղթը մայրաքաղաք Քիշնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Մոլդովային հասունանալու համար 30 տարի պահանջվեց, բայց այսօր երկիրը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել սեփական ապագայի համար»,- ասել է Սանդուն։

«Մենք ցանկանում ենք ապրել խաղաղության, բարեկեցության մեջ, լինել ազատ աշխարհի մի մասը: Թեև որոշ որոշումներ ժամանակ են պահանջում, մյուսները պետք է ընդունվեն արագ և վճռականորեն՝ օգտվելով փոփոխվող աշխարհի հետ կապված հնարավորություններից»,-ասել է նա:

Առաջիկա օրերին դիմումը կուղարկվի Բրյուսել՝ ասել է նա։

ԵՄ-ին միանալու բանակցությունները, որոնք և՛ Քիշնևը, և՛ Կիևը չեն էլ սկսել, սովորաբար երկար տարիներ են տևում, քանի որ թեկնածու երկիրը համապատասխանեցնում է իր օրենսդրությունը 27 երկրների դաշինքի օրենսդրությանը:

ԵՄ առաջնորդները կարող են քննարկել Ուկրաինայի խնդրանքը հաջորդ ամիս կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, ասել են դիվանագետները:

Ուկրաինան և Վրաստանը ևս ԵՄ-ին անդամակցելու դիմում են ներկայացրել:

Կարդացեք նաև

Back to top button