
Փետրվարի 25-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Չեխիայի Գիտությունների ակադեմիայի, ապա՝ Չեխիայի Պարդուբիցե համալսարանի Արվեստի ֆակուլտետի միջև համագործակցությամբ իրականացված, Հայաստանում հնեագիտական վայրերի ուսումնասիրման «Ապոստոլոս» (2016-2019) և «Հայաստան» (2019-2021) ծրագրերի շրջանակներում գործող չեխական էքսպեդիցիոն խմբի ներկայացուցիչներին՝ Չեխիայի Գիտությունների ակադեմիայի Հնեագիտության ինստիտուտի Միջնադարյան հնեագիտության բաժնի և Պարդուբիցեի Արվեստի ֆակուլտետի գիտաշխատող Յան Ֆրոլիկին ու նախագծի 3D փաստագրման մասնագետ, գեոֆիզիկոս Յիրժի Շինդելարժին։
Հյուրերը ներկայացրել են Հայաստանում էքսպեդիցիոն առաքելության 5-ամյա աշխատանքի արդյունքներն ու հետագա ծրագրերը։ Քննարկվեցին կողմերի միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։




