
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ։
«Ողջ աշխարհի աղոթքներն այս գիշեր Ուկրաինայի ժողովրդի հետ են, քանի որ նրանք ենթարկվում են ռուսական ռազմական ուժերի կողմից չհրահրված և անհիմն հարձակմանը: Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների»,-ասված է Բայդենի հայտարարության մեջ։
«Միայն Ռուսաստանն է պատասխանատու այն բոլոր մահերի և ավերածությունների համար, որոնք կլինեն այս հարձակման արդյուքում, և Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական կերպով: Աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին»,-ասել է Բայդենը:
Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայն-ը, նա այսօր երեկոյան կհետևի իրավիճակին Սպիտակ տնից և կշարունակիկանոնավոր տեղեկություններ ստանալ իր ազգային անվտանգության թիմից:
«Վաղը առավոտյան կհանդիպեմ G7-ի իմ գործընկերների հետ, այնուհետև կխոսեմ ամերիկացի ժողովրդի հետ՝ ներկայացնելու համար հետագա բոլոր քայլերի մասին, որոնք Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կպարտադրեն Ռուսաստանին Ուկրաինայի և համաշխարհային խաղաղության և անվտանգության դեմ ագրեսիայի անտեղի ակտ իրականացնելու համար: Մենք նաև կհամակարգենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ուժեղ, միասնական պատասխան, որը կզսպի Դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա: Այսօր երեկոյան ես և Ջիլն աղոթում ենք Ուկրաինայի խիզախ և հպարտ ժողովրդի համար»,-ասել է Բայդենը:




