
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ պետության միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան անփոփոխ:
«Ռուսաստանի վերջին գործողությունները որակում ենք որպես մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: Այդ որոշումների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը»,- ասել է Զելենսկին։
Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը:




