
Դավթաշեն վարչական շրջանի մսուր֊մանկապարտեզներում հմտությունների կիրառման, աշխատանքային որակի բարձրացման, ինչպես նաև համագործակցության նպատակով շարունակվում են փորձի փոխանակման գործընթացները տարբեր ոլորտների մասնագետների շրջանում։Այս անգամ հերթը խոհարարներինն էր։
«Երևանի հ.61 մսուր֊մանկապարտեզ» ՀՈԱԿ֊ում տեղի է ունեցել վարչական շրջանի բոլոր մանկապարտեզների խոհարարների հանդիպումը, որի ընթացքում նրանք պատրաստել են տվյալ օրվա նախապես կազմված ճաշացանկի ուտեստները` ըստ իրենց բաղադրատոմսերի, պատրաստման ձևերի և տեխնոլոգիաների կիրառման։Հանդիպման ավարտին ծնողները համտեսել են կերակուրները` արտահայտելով իրենց կարծիքը։




