
Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի անդամ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Դոն Սեդերի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԼՂ հակամարտությունը, անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։
Դեսպանը բարձր է գնահատել Քրիստոնեական միություն կուսակցության կողմից հայ ժողովրդին ցուցաբերված համերաշխությունը և աջակցությունը։




