
Եվրախորհրդարանն այսօր վավերացրել է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ այցագրային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը։ Այն ստորագրվել էր 2012 թվականին Բրյուսելում։
Համաձայնագիրը նախատեսում է Շենգենի գոտի Հայաստանի քաղաքացիների համար մուտքի վիզայի ստացման պարզեցվան կարգ։ Նաեւ նախատեսված է ԵՄ երկրներ հեշտացված մուտք Հայաստանի քաղաքացիների որոշակի խմբերի համար՝ պաշտոնական պատվիրակության անդամներ, գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, արվեստի եւ սպորտի գործիչներ, ԵՄ- ում օրինական բնակվողների հարազատներ եւ այլն։
Նախատեսվում է նաեւ Շենգեն գոտու վազայի գումարի իջեցում ներկա 60 եվրոյի փոխարեն 32 եվրո, իսկ որոշ խմբի քաղաքացիների՝ այդ թվում կենսաթոշակառուների եւ երեխաների համար անվճար վիզաներ։




