ԿարևորՀասարակություն

Երեք մարզերում իրականացվել են միասնական երթուղային ցանցի մրցույթներ, երկուսում արդյունքները կբողոքարկվեն

Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում,  տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ Երկու մարզի՝ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի ու Արարատի մարզի արդյունքները բողոքարկման փուլում են։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում հստակեցրել է՝  միասնական երթուղային ցանցի հիմնական գաղափարը, ըստ երթուղիների, խոշորացումն է, որը թույլ կտա լուծել ամենակարևոր հարցերից մեկը՝ տրանսպորտային հասանելիություն ապահովելով բոլոր  բնակավայրերի համար։ Մոդելը ենթադրում է, որ մեկ լոտով մրցույթի են դրվում ներմարզային ու միջմարզային բոլոր երթուղիները։

Ըստ նախարարության հաշվարկների՝ կան բավականին եկամտաբեր, նվազ եկամտաբեր և ոչ եկամտաբեր ուղղություններ։ Սիմոնյանն ընդգծել է՝ քիչ թե շատ եկամտաբերություն ապահովող  երթուղիներում տրանսպորտային միջոցների որակը ավելի բարձր է։ «Այստեղ փոխադրում են իրականացնում հնամաշ փոխադրամիջոցներով,գազելներով։ Եվ շատ դեպքերում այս ընկերությունները հրաժարվում են սպասարկումից, որից հետո  նախարարությունը կանգնում է խնդրի առաջ՝ ինչպե՞ս իրականացնել սպասարկումը։ Մտածում է՝ ո՞ր մասնավորին դիմի, որպեսզի վերջինս փոխադրում իրականացնի։ Եվ ահա, որպեսզի նման հարցեր չառաջանան, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է միասնական երթուղային ցանցի մոդելը։

Արդյո ՞ք այս դեպքում մարզի սպասարկման մոնոպոլիզացման ռիսկ չկա․ «Ռադիոլուր»-ի՝ թեմային առնչվող հարցերին պատասխանել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Back to top button