ԿարևորՀասարակություն

Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես

Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես, Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտնել են Ուվերնյ Ռոն Ալպի շրջանի փոխնախագահ Լորանս Ֆոթրան և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Բրունո Չիավերինին:

Այս տարածաշրջանը Հայաստանի հետ ամենաակտիվ համագործակցություն ծավալող շրջաններից մեկն է։ «Այս շրջանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև բարեկամությունը սկսվեց պատերազմի օրերին, երբ սերտ աշխատում էինք և փորձում ամեն կերպ օգնել Հայաստանին»,-ընդգծել է Վիենի փոխաքաղաքպետ Լևոն Սաքունցը։

Ֆրանսիացի պաշտոնյաները կարևորել են Հայաստանում ֆրանսիական ազդեցությունը և փորձը ներդնելու ծրագրերը և Ֆրանսիայում հայկական միջավայր ստեղծող նախագծերի իրագործումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գրասենյակի և շրջանի միջև համագործակցությունը՝ գրասենյակը դիտարկելով որպես Հայաստանի հետ իրականացվող աշխատանքների ուղղորդման հիմնական գործընկեր։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով առաջին անգամ գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Նա մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունեցել նաև Փարիզում։

Կարդացեք նաև

Back to top button