
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել ամերիկացիներին «անհապաղ» լքել Ուկրաինան, քանի որ իրավիճակը երկրում կարող է սրվել։
Ավելի վաղ նման հայտարարություն էր արել ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը խորհուրդ էր տվել ամերիկացիներին լքել Ուկրաինան՝ օգտվելով ցանկացած փոխադրամիջոցից։




