ԿարևորՀասարակություն

Միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: 

Գիտաժողովի նիստերի ժամանակ հայ և իրանցի գիտնականները կներկայացնեն գիտական զեկուցումներ՝ նվիրված Հայաստան-Իրան հարաբերությունների պատմությանը և զարգացմանը, Թուրքիայի քաղաքականությանը Իրանի նկատմամբ, ՀՀ հասարակության վերաբերմունքի փոփոխության դինամիկային Իրանի նկատմամբ,  լրատվամիջոցների դերին Հայաստանի և Իրանի հարաբերություններում, հայ ազգային փոքրամասնության իրավունքներին Իրանում, Իրանի հայ համայնքի մասնակցությանը ՀՀ-ԻԻՀ միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացում, Իրանի և Հայաստանի տնտեսաքաղաքական հարաբերություններին 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո: 

Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվի կողմից կկազմակերպվի հայ-իրանական հարաբերություններին նվիրված փաստաթղթերի ցուցադրություն:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն փետրվարի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում: 

Կարդացեք նաև

Back to top button