Դպրություն

Հիմնովին վերանայվում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի օրենսդրությունը․ «Դպրություն»

Կրթության ոլորտի ՄԿՈՒ (Մասնագիտական կրթություն և ուսուցում) բնագավառում յուրաքանչյուր փոփոխության կամ բարեփոխման նպատակն է՝ բարելավել մասնագիտական կրթության որակը, բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը, հզորացնել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, արդիականացնել բովանդակությունը ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով, բարձրացնել ոլորտի ծախսարդյունավետությունը, ինչպես նաև ամրապնդել սոցիալական երկխոսությունը:

Դպրություն հաղորդաշարի տաղավարում քննարկման մասնակիցները ներկայացրել են առկա խնդրահարույց իրավիճակները, խոչընդոտները, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտում հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ հնչեցրել իրենց առաջարկները։

Զրույց Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Քրիստինե Աբրահամյանի և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ–հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ։

Back to top button