ԿարևորՔաղաքական

ՀՀ-ի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Մեխիկոյում

Փետրվարի 2-ին Մեխիկո քաղաքի կենտրոնում գտնվող «Բարեկամ մշակույթների ճեմուղի» բացօթյա պատկերասրահում տեղի է ունեցել Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը:

https://www.facebook.com/Cultura.Ciudad.de.Mexico/videos/1013053659566771

Խոսքով հանդես են եկել Մեխիկոյի քաղաքապետարանի պաշտոնյաները և ՀՀ դեսպանը: Արարողությանը ներկա են եղել նաև Մեքսիկայի արտաքին գերատեսչության ու հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մեքսիկայում մի շարք երկրների դեսպաններ:

Լուսանկարները ցուցադրված են լինելու պատկերասրահում մինչև ապրիլի 3-ը:

Կարդացեք նաև

Back to top button