ԿարևորՔաղաքական

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հանձնառությունը

Հայաստանը կարծում է, որ Թուրքիայի հետ սահմանները պետք է բացվեն, և երկու երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի, այսօր Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, եր Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել վերջին երեք տասնամյակների ընթացքում.

«Հենց այս ակնկալիքով է, որ մենք կրկին ներգրավվել ենք երկխոսության գործընթացում»,- ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը՝ արտգործնախարարն ասել է, որ «թեև այն չի անդրադարձել մի շարք բովանդակային հարցերի, բայց կան դրական ազդակներ, որոնք վկայում են այն մասին, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի»։

Նախարար Միրզոյանը, սակայն, հավելել է, որ «սա այն հարց է, որը կախված չէ միայն մեկ կողմի դիրքորոշումից»։

Կարդացեք նաև

Back to top button