ԿարևորՀասարակություն

Ոչ մի ադրբեջանական հարձակում ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու. Արտակ Բեգլարյան

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան օգտահաշվի ու էջի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են կիրառվել դրանց նկատմամբ:

«Եվ այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու», — ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը:

Արցախի պետնախարարը ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով խնդրում է աջակցել ֆեյսբուքյան իր էջի տարածման հարցում:

Կարդացեք նաև

Back to top button