ԿարևորՀասարակություն
Ռազմամարզական վարժանքներ Սևանում՝ բարձր դասարանի աշակերտների հետ
«Նվիրյալներ» ռազմամարզական հկ-ն Սևանում վարժանքներ է անցկացրել բարձր դասարանի աշակերտների հետ: Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի աշակերտները ծանոթացել են ռազմարվեստին, անցկացրել են ուսումնական վարժանքներ:
Առաջիկայում ռազմամարզական վարժանքներ կանցկացվեն տարածաշրջանի այլ դպրոցների աշակերտների հետ: Նախաձեռնությանն աջակցում են Լճաշենի զորամասը, ոստիկանությունն ու դպրոցների զինղեկները: