ԿարևորՀասարակություն

Բացվել է Մ2 ավտոմայրուղու Շինուհայրի հատվածը, ճանապարհին մնացած մեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Ժամը 19։00-ի դրությամբ բացվել է Մ2 ավտոմայրուղու Շինուհայրի հատվածը, ճանապարհին մնացած մեքենաները դուրս են բերվել արգելափակումից, հայտնում են Այունիքի մարզպետարանից:

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը ԱԻՆ մարզային վարչության պետի հետ եղել է մարզի ճանապարհների խնդրահարույց հատվածներում, որոնք պարբերաբար փակվում էին բքի պատճառով, ինչպես նաեւ ճանապարհների տարբեր հատվածներում տեղադրված՝ ԱԻՆ հսկիչ-տաքացման հենակետերում, որտեղ շուրջօրյա հերթապահությամբ փրկարարները օգնություն են տրամադրում վարորդներին, ճանապարհին մնացած քաղաքացիներին։

Սյունիքի մարզպետարանը շնորհակալություն է հայտնում ԱԻՆ մարզային վարչության ու Ճանապարհային ոստիկանության մարզային կառույցի աշխատակիցներին՝ իրենց աշխատանքի ու ծառայության համար։

Կարդացեք նաև

Back to top button