ԿարևորՍպորտ

2 պատանի հայ շախմատիստներ ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի կոչում են ստացել

Պատանի շախմատիստներ Արմեն Բարսեղյանը և Էմին Օհանյանը ՖԻԴԵ-ի կողմից միջազգային վարպետի կոչում են ստացել: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ակադեմիայի մամուլի քարտուղարությունը:

«Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր նվաճումներ ու մեծ հաղթանակներ»,- ասվում է ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ:​

Հիշեցնենք՝ Էմին Օհանյանը վերջերս Սերբիայում հռչակվել էր Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն։

Back to top button