ԿարևորՀասարակություն

Բերդավանում բացվել է 44-օրյա պատերազմներում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր

Այսօր՝ հունվարի 9-ին, սահմանապահ Բերդավան գյուղի բարձունքում բացվել է Հայաստանի և Արցախյան 44-օրյա պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը։

Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։

Հուշահամալիրի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բերդավանցիներն են՝ մայոր Սարգիս Նավասարդյանը, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանը, լեյտենանտ Արտակ Ղազարյանը, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանը, Գրիշա Ազատյանը, Մհեր Զուրաբյանը:

Փառք ու հավերժ հիշատակ մեր անմահացած հերոսներին:

Կարդացեք նաև

Back to top button