ԿարևորՄիջազգային

Պետական դավաճանության փաստով ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովին ձերբակալել են պետական դավաճանության կասկածանքով, հայտնում է Ռիա Նոովոստին։ Գործի մինչդատական քննությունը բացվել է հունվարի 6-ին:

«Նույն օրը տվյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ ժամանակավոր պահման մեկուսարան են տարվել ՔԱԿ նախկին նախագահ Մասիմով Կ.Կ.-ն և այլ անձինք»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: 

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Back to top button