ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը սկսում է խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորախմբի առաջավոր ստորաբաժանումներն արդեն սկսել են իրենց առաքելությունը Ղազախստանում։

«Ներկայումս ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով խաղաղապահ զորախմբի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք, որի կազմից առաջադեմ ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները»,-ասված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում։

Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախապես խնդրել էր զորքեր մտցնել։ Նա երկրում ստեղծված իրավիճակը որակել է որպես «արտերկրից ահաբեկչական խմբավորումների ներխուժում»։

Կոլեկտիվ խաղաղապահ ուժերը տեղակայվում են սահմանափակ ժամկետով։

Կարդացեք նաև

Back to top button