ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ բնակավայրերի փոքրիկներն ուշադրության կենտրոնում են

Ամանորին ընդառաջ իրականացել են Գորիս համայնքի սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների երազանքները: Գորիսի համայնքապետարանի և տարբեր հասարակական կազամակերպությունների հետ համագործակցության արդյունքում երեխաներին գեղեցիկ անակնկալներ են մատուցվել:

«Բարի մամա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները օրերս այցելել են Հարթաշեն և Ներքին Խնձորեսկ բնակավայրեր, ծանոթացել փոքրիկների հետ: Երեխաները ստացել են այն, ինչ ցանկացել էին՝ նախապես նամակ գրելով Ձմեռ պապիկին:

Նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն են այցելել սահմանամերձ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերի երեխաներին՝ բազմազան նվերներով և անակնկալներով՝ երեխաներին պարգևելով ուրախ պահեր և ժպիտներ:

Back to top button