ԿարևորՀասարակություն

Սահմանվել են սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2022թ. սակագները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստում քննարկել է և սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից:

Այսպիսով՝սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ, ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Հաշվարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Կարդացեք նաև

Back to top button