ԿարևորՍպորտ

Հայկ Մարտիրոսյանը` «Շախմատի ակադեմիայի գավաթ-2021»-ի եզրափակիչ փուլի հաղթող​

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է «Շախմատի ակադեմիայի գավաթ-2021» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:​

​Համառ ու հետաքրքիր պայքարից հետո մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 8 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Նրանից կես միավորով ետ է մնացել Արման Միքայելյանը, 1-ական միավորով` Տիգրան Լ. Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ակադեմիայից, հանձնվել են նաև հատուկ մրցանակներ:

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել Աննա Սարգսյանը

Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից է դարձել Ալբերտ Աղազարյան​ը, մարզերի լավագույն արդյունք ցույց տված մասնակից` Արթուր Ղարագյոզյանը:

Կարդացեք նաև

Back to top button