ԿարևորՔաղաքական

Հայաստանը դեմ չէ «խաղաղության պայմանագրի» կնքմանը․ Փաշինյան

Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքմանը, առցանց ասուլիսի ամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգիռ է «խաղաղության պայմանագրի» կնքմամբ և դրա շուրջ բանակցությունների մեկնարկով:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերջերս բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որտեղ կետերից մեկը խաղաղ և համապարփակ կարգամվորման խնդիրն էր»,- ասել է վարչապետը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանը չի հրաժարվել և չի հրաժարվելու այդ թեմայով խոսել։

«Եթե մենք հռչակել ենք, որ տարածաշրջանում խաղաղ զարգացման դարդաշրջան ենք ուզում բացել,  մեր երկրի և տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի հրաժարվել խաղաղության պայմանագրից»,- հստակեցրել է Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է»,- ասել է Փաշինյանը։

«Բոլոր բանակցությունները, մեծ հաշվով, խաղաղության պայմանագրի հնարավոր դրույթների մասին են։ Հայաստանը դեմ չէ նաև դեմարկացիային և դեմիլիտացիային, չնայած փորձ է արվում նման տպավորություն ստեղծել»,- ասել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ պարզ է, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը, փորձելու է այնպես անել, որ իր շահերն արտահայտված լինեն, Հայաստանն էլ փորձլու է այնպես անել, որ իր շահերը արտահայտված լինեն։

«Եթե հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու լինի երկու կողմերին, այդ ժամանակ բանակացային սեղանը կլինի ոչ թե հակադրության դաշտ, և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու, սխեմա ձևավորելու հնարավորություն կլինի»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button