Վերնատուն

Արդի խնդիրները՝ docuԹատրոնի ուշադրության կենտրոնում. «Վերնատուն»

docuԹատրոնը վավերագրական ներկայացումների հարթակ է` ժամանակակից թատրոնի կամ պերֆորմանսի փառատոն, որի ուշադրության կենտրոնում արդի սոցիալ-քաղաքական ու նաև հումանիտար խնդիրներն են։

«Արվեստի բաց հարթակ» հ/կ- ի համահիմնադիր և docuԹատրոնի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ղազարեն ասում է, որ ֆորմատի հանդեպ մի փոքր զգուշավորություն կար, սակայն հարթակը դաշտը ուսումնասիրելու հնարավորություն ստեղծեց:

«Հայտագրվածների մեծամասնությունն անդրադառնում էր պատերազմին կամ հետպատերազմյան իրավիճակին։ Պատերազմը կարծես ծածկում էր մնացած բոլոր թեմաները»,– ասում է Գագիկ Ղազարեն։

docuԹատրոնի ներկայացումները 5 օր շարունակ ցուցադրվեցին հիմնականում կայարանի տարածքում՝ ուղևորների մասնակցությամբ, մետրոյի ձայների ու գնացքների շչակների ուղեկցությամբ։

«Կայարանի սպասասրահներից մեկը վերածվել էր թատերական հարթակի։ Մարդիկ չէին պատկերացնում, որ հնարավոր է նման բան։ Մեր առաջիկա նպատակը ստեղծված ներկայացումները պահպանելն ու կրկնախաղեր ունենալու հնարավորություններ ստեղծելն է», – ասում է Գագիկ Ղազարյանը։

Back to top button