
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանի որոշումը Հայաստանին 10 զինծառայող փոխանցելու մասին:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների»,-գրել է Կլաարը Twitter-ում:
Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի այդ քայլն անվանել է «կարևոր ժեստ հումանիտար հարցերի լուծման գործընթացում»։
Կլաարը նաև նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահի հաջող հանդիպումների համար:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերի վերադարձել է հայրենիք, հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից:




