
Թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին Apple-ը կրկին բարձրացրել է Թուրքիայում վաճառվող իր ապրանքների գները:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընկերությունը վերջին երեք շաբաթվա ընթացքում գները բարձրացնում է երկրորդ անգամ՝ փոխհատուցելու թուրքական ազգային արժույթի անկման պատճառով գների անկումը։ Եթե նոյեմբերի կեսերին iPhone 13-ի ամենաէժան մոդելը վաճառվում էր 11999 թուրքական լիրայով, ապա այժմ գինը բարձրացել է մինչեւ 21499 լիրա։ iPhone 13 Pro-ի դեպքում գինը 15999-ից հասել է 28999 -ի։
Իսկ նոյեմբերի 24-ին Apple-ը երկու օրով ամբողջությամբ կասեցրել էր գաջեթների վաճառքը, քանի որ լիրայի կտրուկ անկման պատճառով ապրանքներն էժանացել են ԱՄՆ-ի գների համեմատ։




