ԿարևորՀասարակություն

Մայր Աթոռից Երևանի Ս.Հակոբ եկեղեցի կբերվի Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը

Դեկտեմբերի 18-ին Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնի առթիվ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Ս. Հակոբ եկեղեցի է բերվել սրբի մասունքը։ Այս մասին տեղեկանում ենք Qahana.am կայքից։ 

Ժամը 10.30-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանի ձեռամբ կմատուցվի Ս. Պատարագ։ Հընթացս կկատարվի օրհնության կարգ։ Ավարտին եկեղեցու բակում կմատուցվի տոնական հարիսա։

Կարդացեք նաև

Back to top button