ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր է ստորագրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր է ստորագրել:

«Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- ֆեյսբուքում գրել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել երևանցիներին և բորոր հայրենակիցներին «արձագանքի և ջերմ խոսքերի համար»։

Երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հաստատեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

Կարդացեք նաև

Back to top button