ԿարևորՀասարակություն

Բերդ համայնքի 11 բնակավայրում գիշերային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում

Կառավարության սուբվենցիոն ծրագրով(2021թ. ), Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, Բերդ համայնքի 11 բնակավայրում՝ Բերդում, Վարագավանում, Վերին Ծաղկավանում, Չինչինում, Տավուշում, Նավուրում, Արծվաբերդում, Չինարիում, Չորաթանում, Նորաշենում և Վերին Կարմիրաղբյուրում, այս օրերին գիշերային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում:

Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև Բերդ քաղաքի երկու ամենաբանուկ խաչմերուկներում նոր լուսացուցային համակարգերի տեղադրում, ինչը էականորեն կբարձրացնի երթևեկության անվտանգությունը՝ և՛տրանսպորտային միջոցների, և՛ հետիոտնի համար:

Ծրագրի ընդհանուր արժեքը 259 992 000 ՀՀ դրամ է, որից կառավարության ներդրումը կազմում է 168 994 800 ՀՀ դրամ (65 %), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 90 997 200 ՀՀ դրամ (35 %):

Կարդացեք նաև

Back to top button