
Դեկտեմբերի 14-ին ԳԴՀ նախագահ դր. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ հավատարմագրերի հանձնման առիթով, տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` դաշնային նախագահը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշել է որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով:
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման հեռանկարները: Դեսպան Ենգիբարյանը պատասխանել է նախագահ Շտայնմայերի մի շարք հարցերին:




