ԱԻՄ- ը 25 տարեկան է, «Նոր աջերը» 1 տարեկան էլ չկա


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Պարույր Հայրիկյանն այսօր նշում է ԱԻՄ հիմնադրման 25 ամյակը, երկու տարվա դադարից հետո կրկին քաղաքականություն վերադարձած Սուրեն Սուրենյանցն էլ հայտարարում նոր կուսակցություն հիմնելու մասին: Այն լինելու է ազատական գաղափարախոսության կրող, որի համագումարը կլինի հոկտեմբերի վերջին, ինչից հետո էլ կորոշվեն հետագա քայլերը:
Զարմանազի զուգատիպությամբ ամենահին ու նորաստեղ կուսակցությունները գաղափարակից են, ինչը առիթ դարձավ ճշտելու հնարավոր համագործակցության հավանականության մասին:
Նորաստեղծ «Նոր աջեր» քաղաքացիական միությունը» ազատական կուսակցություն է, որի առաջնահերթություններից են մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։
Կողմ ենք Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ողջունում ենք եվրաինտեգրման գործընթացը և դեմ են Հայաստանում ռուսական ռազմակայանների ներկայությանը, հստակեցրեց Սուրեն Սուրենյանցը:
Այս մոտեցումը, բնականաբար, հոգեհարազատ է նաև «անկախություն հանրաքվեի ճանապարհով» գաղափարի ջատագով Պարույր Հայրիկյանին ու իր հիմնած առաջին հակակայսերական կուսակցությանը։
Առջևում նախագահական ընտրություններ են և թեման հրատապ է մոտեցումներն ու անելիքները ճշտելու առումով: 25- ամյա ԱԻՄ-ն ու նորաստեղծ «Նոր աջերը» կմասնակցեն առաջիկա նախագահական ընտրություններին, առաջինն ուղղակի մասնակցություն կունենա, մյուսը՝ անուղղակի:
Նորաստեղծ «Նոր աջեր» քաղաքացիական միության հիմնադիրը ճիշտ է համարում ազատական բոլոր ուժերի միավորումը իսկ կուսակցության կայացման համար մատնանշում է 4 տարվա ժամկետը: