
Դիմում ենք Ռուսաստանի դաշնությանը ՀՀ և ՌԴ–ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կարևոր ենք համարում ընդգծել՝ քանի որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանին Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- հայտարարել է Գրիգորյանը:
Դիմումը բանավոր է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու: «Մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում: Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը:




