
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Իջևանում առաջատար է։
Իջևանում վերջնական արդյունքները ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Քաղաքացիական պայմանագիր-80.78%
Հայ հեղափոխական դաշնակցություն-15.87%
Անվավեր- 3.35%
Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով:
Ստեփանավանում առաջադրվել էին «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Քաղաքացիական պայմանագիրը», Կապանում՝ «Շանթ» դաշինքն ու ՔՊ-ն:
Իջևանում երկու քաղաքական ուժ էր պայքարում` Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու իշխող կուսակցությունը:
Լոռու մարզի Լերմոնտովո և Կոտայքի Արզնի համայնքներում ընտրություններն անցկացվել են մեծամասնական ընտրակարգով:




