
Երևանում նոյեմբերի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:
Մարզերում նոյեմբերի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևելյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։




