
Մարզային այցերի շրջանակներում առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն այցելել է Մասիսի բժշկական կենտրոն։ Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ շրջայց ենք կատարել հիվանդանոցում, ինչպես նաև ծանոթացել նոր կառուցվող հիվանդանոցի մանրամասներին։
Ուզում եմ տեղեկացնել, որ պետական բյուջեի միջոցների հաշվին Մասիսում կառուցվելու է ամբողջությամբ նոր հիվանդանոց, որի նախագծանախահաշվարկային աշխատանքները կատարվել են դեռ անցյալ տարի, իսկ շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- գրել է նա՝ կից ներկայացնելով լուսանկարներ:




