
Հոկտեմբերի 21-23֊ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղի կունենա «Հայաստան — Ինժեներական շաբաթ 2021» համաժողով — ցուցահանդեսը:
«Հայաստան — Ինժեներական շաբաթ 2021»֊ը ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձություններից է և նպատակ ունի խթանել ոլորտի միջազգային, տեղական կազմակերպությունների և այլ հիմնական դերակատարների միջև փորձի ու գաղափարների փոխանակումը։
Շաբաթվա առաջին երեք օրերի միջոցառումների շրջանակում ինժեներները կներկայացնեն իրենց վերջին նվաճումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝
- ավտոմոբիլային արդյունաբերություն
- կիսահաղորդչային սարքերի թեստավորում
- անլար հաղորդակցություն
- կենսաբժշկական ճարտարագիտություն
- սպառողական էլեկտրոնիկա
- կրթական տեխնոլոգիաներ
- Բարձր տեխնոլոգիական արտադրություն
- ավիատիեզերական արդյունաբերություն
Շաբաթվա 4-րդ և 5-րդ օրերին Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում կանցկացվեն նաև Հեքըթոններ:




