ԿարևորՀասարակություն

Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է Ուկրայինայում

Հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի Կիև քաղաքում մեկնարկել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և Ուկրաինայի Զբոսաշրջության զարգացման պետական գործակալության հետ համատեղ  կազմակերպված «Բացահայտիր Հայաստանը» Road Show-ն։

Ինչպես հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից,  միջոցառման ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ավելի քան 30 ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է ուկրաինական զբոսաշրջային ընկերություններին:

Այցի կազմակերպմանը աջակցել են Ուկայինայում հայերի միությունն ու Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Ճանաչողական այցի նպատակն է ուկրաինական շուկայում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը՝ որպես զբոսաշրջային բարենպաստ և գրավիչ երկրի։

Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել  երկու երկրների ներկայացուցիչների կողմից շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, ինչպես նաև հանդիպումներ բիզնես ներկայացուցիչների միջև՝ ուղղված Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության զարգացմանը։

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայկական պատվիրակության համար Ուկրաինայի զբոսաշրջության զարգացման պետական գործակալությունը կկազմակերպի ճանաչողական շրջայց Կիևում։

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Հայաստանի պատվիրակության ղեկավար Ալֆրեդ Քոչարյանը և  Ուկրաինայի Զբոսաշրջության զարգացման պետական գործակալության ղեկավար Մարիաննա Օլեքսիվը։

https://www.facebook.com/ArmeniaTourismCommittee/posts/1230404367383599

Կարդացեք նաև

Back to top button