ԿարևորՍպորտ

Ռումինիա-Հայաստան հանդիպմանը ներկա կգտնվեն միայն պատվաստված երկրպագուները

Աշխարհի առաջնության Հայաստան-Ռումինիա ընտրական հանդիպմանը մարզդաշտ կարող են մուտք գործել միայն կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված երկրպագուները (2 դեղաչափ)։

Ինչպես տեղեկացնում է bilete.frf.ro-ն, Արտակարգ իրավիճակների ազգային կոմիտեի որոշման համաձայն, հոկտեմբերի 1-ից Բուխարեստում անցկացվող բոլոր մարզական միջոցառումների մուտքը թույլատրվում է միայն պատվաստումային հավաստագրով։

Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին «Ստյաուա» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը ժամանել էր Իսլանդիա, որի մայրաքաղաք Ռեյկյավիկում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։

Կարդացեք նաև

Back to top button