
Ինչպես և կանխատեսվել էր այսօր օրվա երկրորդ կեսից սկսած հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք շարունակվում է։ Հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի ևս 5-6 աստիճանով։ Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։




