ԿարևորՔաղաքական

Պատրաստ եմ ինձ հետ վերցնել քարտեզները. Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամությունը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: 

«Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը: Մենք քարտեզների մի մասը փոխանցել ենք: Ինչպես երեկ ասացի, այդ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ ես պատրաստ եմ ինձ հետ վերցնել բոլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար»,- Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսին ասել է վարչապետ Փաշինյանը:

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ, իր հերթին, իր հետ կբերի պայմանական կամ ուղիղ իմաստով Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Ընդ որում՝ տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլև այն մեր քաղաքացիներին, որոնք, մեր տեղեկություններով, գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց՝ գերեվարված լինելու փաստը հաստատված չէ: Նկատի ունեմ՝ հեշտ չէ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն իրականացնելը, բայց մյուս կողմից, ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և մենք քայլ առ քայլ, հետևողականորեն պիտի իրականություն դարձնենք այդ օրակարգը»,- նշել է ՀՀ վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/188926736698685

Կարդացեք նաև

Back to top button