ԿարևորՄշակույթ

Քրդական ժողովրդական համույթի ելույթը Երևանում

Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, հայկական ու քրդական դրոշների ներքո նախրեին կայացել է Սուլեյմանիայի երգի-պարի ժողովրդական համույթի ելույթը։

Իրաքի Քրդստանից խումբը Երևան է ժամանել՝ մասնակցելու միջազգային փառատոնի, ինչպես նաև լայն հասարակությանը ներկայացնելու քրդական ժողովրդական պարերը։

Դրանք իրենց շուրջը համախմբեցին Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչների, Երևանի բուհերի հայ և քուրդ ուսանողների, հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, անցորդների ու զբոսաշրջիկների։


Համերգի կայացմանն աջակցության համար կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին և «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպությանը, որն իր ներկայացուցչություններն ունի և՛ Երևանում, և՛ Էրբիլում։

«Շատ ուրախ ենք, որ Երևան քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում գեղեցիկ համերգ կազմակերպելու, քրդական ժողովրդական մշակույթը ներկայացնելու հնարավորություն ունեցանք»,-ասում է «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպության համանախագահ Հեմն Մամրաշը, որ ժամանել է համույթի հետ՝ Իրաքի Քրդստանի մայրաքաղաք Էրբիլից։

Կարդացեք նաև

Back to top button