ՅոՄեր գոյությունը հիմնավորելու համար, յուրաքանչյուրս պիտի անի առավելագույնը, ասում է արվեստագետ Արա Հայթայանը։ Խոսելով անկախ Հայաստանի 30 տարիների փոխակերպումների մասին` արվեստագետը նշում է է, որ այս տարիների ընթացքում չարվեցին այն քայլերը, որոնք կապացուցեին, որ մենք գոյություն ունենք ոչ միայն պատմության մեջ, այլ նաև ներկայում։
«30 տարի մեզ ստիպել են ապրել երջանկության պատրանքի մեջ, զրկել աշխարհաճանաչման «շոշափուկներից» և միայն աշխարհը, ինքներս մեզ ճանաչելով, մեր արած գործը արխիվացնելով ու հաշվետու լինելով կարող ենք լինել և հաստատվել որպես ժամանակակից ժողովուրդ», – ասում է արվեստագետը։
Հոկտեմբերի 1-ին «Գալա արթ» ցուցասրահում կբացվի Արա Հայթայանի «Բեկում» վերնագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն արվեստագետի երկու տարվա աշխատանքները։ «Վերջին երկու տարում աշխատել եմ երկրաչափական բեկված ձևի վրա ու այդպես փորձել գտնել մեր կյանքի ժամանակի համարժեքը։ Իմ արվեստը հրաժարվում է հանդիսատեսին կեղծ երջանկություն մատուցել, իմ արածի մեջ պիտի տագնապի նշույլ լինի, որ արթուն պահի մարդուն», – ասում է Հայթայանը։